Սիրելի լեռնեցին

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու,որ մեր կայքում ավելացվել է Petzl ընկերության շուրջ 60 տեսակի ալպինիստական սարքավորումներ

Ֆեդերացիան կմասնակցի ՌԴ Ալպնիզմի Կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին

Հունիսի 8-ին Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի ուժեղագույն լեռնագնացներից մեկը` Լևոն Մովսիսյանը կմեկնի Կաբարդինո-Բալկարիա, որպեսզի մասնակցի Ալպնիզմի Կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող   20-օրյա դասընթացներին

Նոր ապրանքատեսակներ

Հարգելի ընկերներ


Ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ մեր կայքը այսօր համալրվել է շուրջ 70 տեսակի նոր գույք-հանդերձանքով:Հիմանականում համալրումը կատարվել է Հագուստներ և Ուսապարկեր բաժիններում

ՀՀ ԴԱՀԼԻՃԱՅԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱԿ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ավարտվեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի առաջին ՀՀ դահլիճային ժայռամագլցման  փակ առաջնությունը: Երկու մրցաձևերում (տեխնիկական դժվարությամբ և արագությամբ` մագլցում) իրենց ուժերը չափեցին ` Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները, ֆեդերացիայի դասընթացների մասնակիցները և ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող անձինք

Լեռնային հեծանիվների վարձույթ

Այսուհետև մեզ մոտ կարող եք վարձակալել բոլորովին նոր,լեռնային ` Merida Matts 10-V (2012) բարձրակարգ հեծանիվներ

ՀՀ ԴԱՀԼԻՃԱՅԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱԿ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան սույն թվականի մայիսի 25-ին կազմակերպում է «ՀՀ դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնություն», որը տեղի կունենա «Գրանդ սպորտ» մարզահամալիրում։ 
Առաջնության նպատակն ու խնդիրներն են ՀՀ–ում ալպինիզմի և ժայռամագլցման տարածումը, Հայաստանի ազգային և օլիմպիական հավաքականների ձևավորումը և ուժեղագույն մագլցողների հայտնաբերումը։
Առաջնության կազմակերպիչներն են Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ), Հայաստանում Vento ընկերության ներկայացուցիչ Վտանգավոր բարձրություն ՍՊԸ-ն,  «Գրանդ սպորտ» մարզահամալիրը։
Մասնկցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 23 մայիսի, 2012թ.
Առաջնության վերաբերյալ մանրամասներն ու պայմանները ներկայացված են Առաջնության կանոնադրությունում

‹‹ 1 2 3 4